Բնակարանների նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացը կվերսկսվի
Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում բնակարան ստացած անձանց հետ նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացը կվերսկսվի:
Այդ նպատակով դեռևս Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող (չսեփականաշնորհված) բնակարանները ՀՀ կառավարության 06.03.2018թ. N303-Ն որոշմամբ սահմանված ժամկետում՝ մինչև հուլիսի 1-ին տասնօրյակ, կփոխանցվի համապատասխան համայքներին, որպեսզի վերջիններս շարունակեն բնակարան ստացած անձանց հետ նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացը:
Նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացը շարունակվելու է՝ ապահովելով մինչև բնակարան ստանալն զբաղեցված ոչ հիմնական շինությունը կամ ժամանակավոր կացարանի բնակությունից ազատման և քանդման հետ կապված ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջների կատարումը: Պայմանագրերի նոտարական վավերացման և դրանցից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու են նվիրառուների միջոցների հաշվին:
Որոշմամբ նախատեսվել է նաև նույն սկզբունքով և նպատակով համայնքներին հանձնել նաև ՀՀ պետական բյուջեի, Լինսի, «Ջոն և Կարեն Հանթսման», «Հայաստան» համահայկական հիմնադրամների և Ամերիկյան «Կարմիր խաչի» միջոցներով 2000-2004թթ. կառուցված բազմաբնակարան շենքերի՝ դեռևս Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև ՀՀ Շիրակի և Լոռու մարզպետարանների սեփականությունը հանդիսացող բնակարանները: