«Շնորհակալ ենք ձեզ, պարոնայք սպաներ». Նիկոլ Փաշինյան
Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցան այսօր պաշտոնաթող եղած ոստիկանության ծառայողները, ովքեր ասացին, որ ժողովրդի կողքին են։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ոստիկանության պաշտոնաթող ծառայողները, ովքեր միացել են իրենց, ապահովում են թավշյա հեղափոխության վերջնական հաղթանակը.
«Շնորհակալ ենք ձեզ, պարոնայք սպաներ»։