Բաժիններ՝

«Եթե ես լսեի բոլորին, ապա կխաղայի ամեն տեղ». Պոլ Պոգբան՝ ՊՍԺ-ի տրանսֆերի մասին

Կշռադատված խոսքեր՝ ֆրանսիացի աստղի կողմից: «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան պատասխանել է ամռանը ՊՍԺ հնարավոր տեղափոխության և անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հետ լարված հարաբերությունների մասին հարցերին:

«Ես մտածում եմ միայն ներկայի մասին: Մենք դուրս ենք եկել Անգլիայի գավաթի եզրափակիչ, սարերի ետևում չէ Աշխարհի առաջնությունը: Եթե ես լսեի բոլորին, ապա կխաղայի ամեն տեղ:

Ես պրոբլեմներ չունեմ Մոուրինիոյի հետ և չեմ կարծում, որ նա ունի ինձ հետ: Նա մարզիչ է, ով որոշումներ է կայացնում: Ես խաղացող՝ ով ընդունում է դրանք ի գիտություն: Պատասխանել պետք է ֆուտբոլային դաշտում»,- Պոգբային է մեջբերում Sky Sports-ը:
Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2016 թվականին, 105 մլն եվրոյով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս