![](/banners/BeFunky-design.jpg)
«Ես վաղն էլ կվերադառնամ, եթե «Բարսելոնան» կանչի ինձ». Դանի Ալվես
![](https://168.am/wp-content/uploads/2018/04/dani-alves-cropped_1ffo3.jpg)
Ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Դանի Ալվեսը կրկին խոսել է կատալոնական «Բարսելոնայից» հեռանալու մասին:
««Բարսելոնան» իմ տունն է: Չեմ կարող ասել, որ ես չեմ ցանկանում վերադառնալ այնտեղ: Ես վաղն էլ կվերադառնամ, եթե «Բարսելոնան» կանչի ինձ: Շատ դժվար էր հեռանալը, քանի որ ես ուզում էի պատմություն կերտել թիմի հետ: 8 տարում ակումբի հետ մենք հաղթեցինք 23 գավաթ: Ես թիմի համար ապահովում էի լավ արդյունք, իսկ նրանք ինձ հարգանքով չէին վերաբերվում:
Ղեկավարությունը ցանկանում էր ինձ համար հրաժեշտի օր կազմակերպել, բայց ես հրաժարվեցի: Ես այդ վայրը համարում եմ իմ տունը, տանը հրաժեշտ չեն տալիս: Ո՞րն է հրաժեշտ տալու պատճառը, եթե դու պատրաստվում ես վերադառնալ»,- Ալվեսի խոսքերն է մեջբերում Globo TV-ին:
Սիրարփի Աղաբաբյան