![](/banners/BeFunky-design.jpg)
Բռնցքամարտիկ Վախթանգ Հարությունյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ Եվրոպայի առաջնությունում
![](https://168.am/wp-content/uploads/2018/04/930943.jpg)
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վախթանգ Հարությունյանը ապահովել առնվազն բրոնզե մեդալ Եվրոպայի առաջնությունում:
Իտալիայի Ռոզետտո դե ալ Բռուցցի քաղաքում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի 3 ներկայացուցիչներից 2-ը հաղթանակ տարան: Պարտություն կրեց 52 կգ քաշային Արթուր Բազեյանը, իսկ 69 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը հաղթանակ տարավ և դուրս գալով կիսաեզրափակիչ՝ ապահովեց առնվազն բրոնզե մեդալ: Հաղթանակ տարավ նաև Հայաստանի միակ աղջիկ ներկայացուցիչը՝ Կարինե Սարգսյանը, ով հաղթեց և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Վաղը ռինգ դուրս կգան ու կիսաեզրափակչի համար կպայքարեն 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը, 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանն ու 49 կգ քաշային Սեյրան Եղիկյանը: