«Ֆուտբոլիստներին առաջարկել եմ մերկ մարզվել, միևնույն է, բոլորը նայում են Սալահին». Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է կիսապաշտպան Մոհամեդ Սալահի շուրջ ստեղծված ակտիվությունը:
«Մենք հիանալի կոլեկտիվ ենք, և բոլոր ֆուտբոլիստներին դուր է գալիս, թե ինչ ակտիվություն է առաջացնում Մոն: Երբ մենք Չեմպիոնների լիգայում «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից առաջ դուրս եկանք մարզման, ես ասացի տղաներին. «Եկեք մերկ մարզվենք, միևնույն է, ոչ ոք չի նկատի, չէ՞ որ բոլորը նայում են Սալահին»:
Այժմ մեզ սպասվում է «Ռոմայի» հետ հանդիպումը: Չեմ կարծում, թե աղմուկը կնվազի, բայց դա խնդիր չէ: Տղաները թիմում հիանալի մթնոլորտ են ստեղծել, իսկ դա լավ կոլեկտիվի անբաժանելի մասն է: Որոշ ակումբներ կարող են ունենալ լավ խաղացողներ, բայց ոչ լավ թիմ: Ես զգում եմ, որ բոլոր տղաները հիացած են այն ամենով, ինչ տեղի է ունենում»,- Կլոպին է մեջբերում Goal-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը