Բաժիններ՝

Երգչուհի Քերի Անդերվուդը լուրջ վնասվածքից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առջև

Քանթրի երգչուհի Քերի Անդերվուդն անցյալ տարի ստացած վնասվածքից հետո առաջին անգամ հանրության առջեւ հայտնվել է Լաս-Վեգասում Քանթրի-երաժշտության ակադեմիայի պարգեւների հանձնման 53-րդ արարողությանը: Նա կատարել է իր նոր հիթը՝ Cry Pretty-ն։

2017 թվականի նոյեմբերին երգչուհին ընկել էր Նեշվիլի (Թեննեսիի նահանգ) իր տան աստիճաններից, կոտրել դաստակը եւ վնասել դեմքը: «Կա էլի ինչ-որ բան, ինչի մասին ես պատրաստ չէի պատմել, քանի որ մինչ այժմ ես վերապրում եմ դա եւ դեռ չգիտեմ, թե ինչով բանը կավարտվի,- հունվար ամսին հայտնել էր նա սոցցանցի իր էջում՝ դիմելով երկրպագուներին:-Բացի դաստակի վնասվածքից, ես ստացել եմ դեմքի վնասվածքներ:

Ձեզ ազատում եմ տհաճ զգացողություններ առաջացնող մանրամասնություններից, բայց երբ վիրահատարանից դուրս եկա վնասվածք ստանալու երեկոյան, դոկտորը Մայքլին (ամուսնուն) հայտնեց, որ 40-ից մինչեւ 50 կար է դրել»: «Երբ ես պատրաստ լինեմ կրկին կանգնելու հեռուստախցիկների առջեւ, ես ցանկանում եմ, որ դուք բոլորդ հասկանաք, թե ինչու ես, հնարավոր է, այն տեսքը չունենամ, ինչ առաջ էր»,-հավելել է նա: Երգչուհու խոսքով՝ ինքը ձեռքերի վնասվածքը բուժել է «գրեթե 90 տոկոսով, եւ բժիշկներն ասում են, որ եւս 10 տոկոսով ձեռքը կվերականգնվի ժամանակի ընթացքում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս