Բաժիններ՝

Վլադիմիր Գասպարյանը այցելել է Բաղրամյան պողոտա

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այցելել է Բաղրամյան պողոտա: Ոստիկանապետը շրջում էր պողոտայով և հետևում տեղի ունեցող զարգացումներին:

Մինչ այս Բաղրամյան պողոտայում էին փոխոստիկանապետներ Հունան Պողոսյանը, Սամվել Հովհաննիսյանը և Լևոն Երանոսյանը:

Հանրահավաքի կազմակերպիչ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը առայժմ Բաղրամյան պողոտայում չէ, նա գտնվում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության գրասենյակում, որտեղ հանդիպում է «ԵԼՔ» դաշինքի գործընկերների՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի հետ:

Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ ուղղված ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով դադարեցնել հավաքը: Պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս