Բաժիններ՝

«Յուվենթուսը» պատրաստ է Մարսիալի համար վճարել 60 մլն ֆունտ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալն ամռանը կարող է տեղափոխվել Սերիա Ա:  Ընթացիկ մրցաշրջանում Մարսիալը չունի հիմնական տեղ «կարմիր սատանաների» կազմում, ընդ որում, թիմը համալրել է Ալեքսիս Սանչեսը, ով, ակնհայտորեն, քչացրել է ֆրանսիացու խաղաժամանակը:

Ինչպես հաղորդում է The Independent-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է հրաժարվել Մարսիալից, ում նկատմամբ հավակնություններ ունի «Յուվենթուսը»: Ըստ պարբերականի տեղեկության՝ «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն հասկացրել է թուրինցիներին, որ 60 մլն ֆունտը բավարար կլինի ֆրանսիացուն գնելու համար, և այդպիսի գումար բիանկոներները պատրաստ են վճարել:

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Մարսիալն անցկացրած 26 խաղերում դարձել է 9 գոլի և 5 փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս