Բաժիններ՝

Tengelmann Group հոլդինգի ղեկավար միլիարդատեր Հաուբը կորել է Ալպերում

Միլիարդատեր եւ Գերմանիայի Tengelmann Group հոլդինգի ղեկավար Կառլ Էրիվան Հաուբը, հոլդինգ , որի մեջ է մտնում OBI շինանյութերի խանութների ցանցը, Ալպերում հանգստանալու ժամանակ կորել է Շվեյցարիայի եւ Իտալիայի սահմանին:

Ապրիլի 10-ին այս մասին գրել է շվեյցարական Blick թերթը։ Միլիարդատիրոջ գտնվելու տեղը հայտնի չէ անցած հանգստյան օրերից: Հրատարակության տվյալներով՝ ապրիլի 7-ի առավոտյան 58-ամյա Հաուբը, որը գիշերել էր Շվեյցարիայի Ցերմատ լեռնադահուկային առողջարանի հյուրանոցում, ուղեւորվել է դեպի Քլյայն Մատերհոռն լեռնագագաթը:

Միլիարդատիրոջ ընտանիքը տագնապ է բարձրացրել այն բանից հետո, երբ տղամարդը չի հայտնվել այն հանդիպմանը, որին նա պետք է մասնակցեր: Ինչպես գրել է Der Spiegel թերթը, Tengelmann Group-ի ներկայացուցիչը հավաստել է, որ այս պահին կատարվում են Հաուբի ակտիվ որոնումներ: Tengelmann Group-ը հիմնվել է 1867 թվականին: Կառլ Էրիվան Հաուբն այն գլխավորում է 2000 թվականից: Հաուբի ընտանիքը Forbes-ի վարկածով ամենահարուստներից մեկն է աշխարհում, նրա կարողությունը կազմում է 4,5 միլիարդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս