Նոր լուրջ չարաշահումների բացահայտում. ՍԱՊԾ-ն չի ոչնչացրել վտանգավոր հավի միսը. «Ժողովուրդ»

«ՀՀ վերահսկիչ պալատը լրջագույն չարաշահումներ է բացահայտել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում:

«Ժողովուրդ» թերթը տեղեկացավ, որ Ուկրաինայից ներկրված հավի մսի փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են սալմոնելաներ, սննդամթերքը համարվել է օգտագործման համար վտանգավոր: Թեեւ ՍԱՊԾ որոշումով պետք է խմբաքանակը ոչնչացվեր, բայց նույն օրը այդ մթերքի համար ՍԱՊԾ-ն տրամադրել է անվտանգության սերտիֆիկատ` փաստացի հաշվի չառնելով մթերքի մասին լաբորատորիայի կողմից տրված եզրակացությունը: Ընդ որում, ՍԱՊԾ-ն ներմուծման հավաստագրերը տվել է ավելի շուտ, քան ստացվել են տվյալ բեռի լաբորատոր փորձաքննության արդյունքները:

Սա միակ նման օրինակը չէ. ՎՊ հաշվետվության մեջ ՍԱՊԾ խախտումների մասին փաստերի պակաս չկա: ՍԱՊԾ-ում բավական չէ օգտագործման համար վտանգավոր սննդի հանդեպ աչք են փակել, չեն զլացել նաեւ մսխել պետական միջոցները: 27 անձանց հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր, նրանց ներգրավել են որպես փորձագետներ, տվել են մոտ 10 մլն դրամ պարգեւավճար, ինչի իրավունքն օրենքով չունեին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս