Ֆաբիո Կապելոն ավարտեց մարզչի կարիերան
Այժմ կկենտրոնանա մեկնաբանի աշխատանքի վրա: Իտալացի մարզիչ Ֆաբիո Կապելոն հայտարարել է կարիերայի ավարտի մասին:
«Ես անգլիական և ռուսական հավաքականների հետ աշխատելու փորձ ունեմ: Ես կցանկանայի ևս մեկ ակումբ մարզել, և «Ցզյանսու Սունինն» իմ վերջին փորձն էր ֆուտբոլում: Ես արել եմ այն ամենը, ինչ ցանկացել եմ: Ես երջանիկ եմ նրանով, ինչ արել եմ, և հիմա ես երջանիկ եմ, որ մեկնաբան եմ: Մարզիչները միշտ հաղթական տեսք ունեն այդ դերում»,- Ֆաբիո Կապելոյի խոսքերն է մեջբերում Rai Sport-ը:
71-ամյա Կապելոն կարող է պարծենալ «Միլանում», «Ռեալում», «Ռոմայում», «Յուվենթուսում», «Ցզյանսու Սունինում» և Անգլիայի և Ռուսաստանի հավաքականներում կատարած աշխատանքով: Որպես մարզիչ՝ նա 7 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն և 2 անգամ՝ Իսպանիայի չեմպիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը