ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը հենց ոստիկանական բաժնի բակում ներկով գրեց՝ #ԻմՔայլը

Ապրիլի 9-ին ժամը 21:45-ին Աբովյան-Իսահակյան փողոցների շրջակայքից իրազեկման աշխատանքներ կատարելիս բերման են ենթարկվել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության երկու անդամներ Վարսենիկ Ուզունյանը և Բաբկեն Գրիգորյանը։

Նրանց տեղափոխել են ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ մեղադրանք է առաջադրվել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով։

Նշենք, որ ոստիկանությունում գտնվելու ժամանակ Վարսենիկին թույլ չեն տվել պատասխանել հեռախոսազանգերին։

ՔՊ անդամների ազատ արձակումից հետո ՔՊ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը, հայտարարելով, որ ոստիկանության ցանկցացած նմանօրինակ գործողություն արժանանալու է հակագործողությանը, հենց ոստիկանական բաժնի բակում ներկով գրեց #ԻմՔայլը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ, նմանօրինակ մեղադրանքով բերման էին ենթարկվել ՔՊ ևս երկու անդամներ՝ Մեսրոպ Պապիկյանը և Նորայր Հայրապետյանը։
Քաղաքացիական պայմանագիրը հայտարարում է, որ ոստիկանության

«Իմ քայլը» նախաձեռնություն

Տեսանյութեր

Լրահոս