Բաժիններ՝

Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ-ի բանաձևի նախագծի շուրջ քվեարկությունը կարող է կայանալ ապրիլի 10-ին

Սիրիայում քիմիական զենքի կիրառման դեպքերի հետաքննության նոր մեխանիզմ սահմանելու վերաբերյալ ԱՄՆ-ի բանաձեւի նախագծի շուրջը քվեարկությունը կարող է կայանալ ապրիլի 10-ին: Այդ մասին հայտնել են դիվանագետներն՝ ամփոփելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ԱԽ) տեղի ունեցած կոնսուլտացիաների արդյունքները:

Ապրիլի 9-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն դռնբաց նիստ է անցկացրել Սիրիայի Դումա քաղաքում քիմիական գրոհի եւ Թիֆորի ռազմակայանին հասցված հարվածի վերաբերյալ հաղորդումների առնչությամբ: Բանավեճերի ավատից հետո ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամները կոնսուլտացիաները շարունակել են դռնփակ, որոնց միացել են նաեւ փորձագետները:

Հանդիպումից մի քանի ժամ առաջ ԱՄՆ-ը տարածել է Սիրիայում քիմիական զենքի կիրառման միջադեպերի հետաքննության նոր մեխանիզմ սահմանելու մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդրի բանաձեւի նորացված նախագիծը: Փաստաթուղթն «ամենայն լրջությամբ դատապարտում է Սիրիայում քիմիական զենքի կիրառման շարունակվող դեպքերը, որոնց մասին հաղորդվել է, մասնավորապես 2018 թվականի ապրիլի 7-ի գրոհը Դումայում», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս