 
                        Քոբեյնի դուստրն իր առաջին երգը ձայնագրել է հոր մահվան տարելիցին
 
                                    Ֆրենսիս Բին Քոբեյնը՝ Nirvana խմբի ղեկավար Քուրթ Քոբեյնի եւ երգչուհի Քորթնի Լավի դուստրը, թողարկել է իր դեբյուտային երգը՝ այն նվիրելով հոր մահվան տարելիցին: Ֆրենսիսը կոմպոզիցիան կատարել է տեսանյութում, որը նա հրապարակել է Instagram-ում։
Պոստի մեկնաբանություններում Քոբեյնն ընդգծել է, որ ցանկանում էր իր երգը կատարել կիթառով, բայց չի կարողացել դա անել մանիկյուրի պատճառով:
«Ինձ թվում է՝ ես տեսել եմ քեզ, երբ փոքր էի: Ինձ թվում է՝ ես գտել եմ քեզ»,-ասվում է կոմպոզիցիայում: Ֆրենսիս Բին Քոբեյնը ծնվել է 1992 թվականին: 1994 թվականի ապրիլին նրա հորը մեռած են գտել Սիեթլի իր տանը: Պաշտոնական վարկածով՝ երաժիշտի մահվան պատճառը եղել է ինքնասպանությունը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        