Բաժիններ՝

Լիտվայի վարչապետը կոչ է արել Սկրիպալի թունավորմանը Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ անվիճելի ապացույցներ ներկայացնել

Լիտվայի վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնության գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորմանը Ռուսաստանի մասնակցությունը 100 տոկոսով ապացուցված չէ և Մեծ Բրիտանիային կոչ է անում ներկայացնել անվիճելի ապացույցներ: Այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին:

«Ես կարծում եմ, որ ինչպես Մեծ Բրիտանիան, այնպես էլ միջազգային փորձագետները պետք է հստակ պատասխան տան և վերջակետ դնեն այս հարցին, քանի որ հիմա մեծ հավանականություն կա, որ այդ քայլը իրականացվել է Ռուսաստանի կողմից, սակայն մեծ հավանականությունը փաստի հարյուր տոկոսանոց հաստատում չէ: Ես հույս ունեմ, որ մասնագետները, ովքեր հետաքննում են այս գործը, կկարողանան անվիճելի ապացույցներ ներկայացնել»,- ասել է Սկվերնյալիսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս