Տաշիրում նոր զբոսայգի են հիմնում
Լոռու մարզի Տաշիր համայնքի Կ. Դեմիրճյան փողոցում գտնվող 4-րդ աստիճանի վթարային շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը, որոնք ամրացված են ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին, կառավարությունը կնվիրաբերի համայնքին՝ շենքն ապամոնտաժելու և տեղում զբոսայգի կառուցելու պայմանով:
Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ համայնքի ղեկավարը խնդրել է թույլատրել Տաշիրի համայնքին ապամոնտաժել տարածքային հարկային տեսչության շենքը՝ կառուցվող զբոսայգին ամբողջական դարձնելու համար:
«Համայնքը պարտավորվում է ապամոնտաժման և տարածքի բարեկարգման ծրագիրն իրականացնել մեկ տարվա ընթացքում՝ ներդնելով 12 մլն դրամ, որից 5 մլն դրամը կուղղվի շենքի ապամոնտաժման, իսկ 7 մլն դրամը՝ տեղում կառուցվող զբոսայգու աշխատանքներն իրականացնելու համար»,- ասաց Սահակյանը: