Իսպանիայում ավտոմայրուղին փակել են փախած փղերի պատճառով
Հինգ փիղ ազատության մեջ է հայտնվել այն բանից հետո, երբ Իսպանիայի հարավ – արեւելքում վթարի է ենթարկվել դրանց փոխադրող ավտոմեքենան: Այդ մասին հայտնել է BBC-ն: Փղերից մեկը ստացած վնասվածքներից սատկել է, եւս երկու կենդանի վիրավորվել է: Դրանց տարահանելու համար ստիպված էին ամբարձիչներ գործի դնել:
Դրա հետեւանքով Մուրսիայի ինքնավար մարզի Ալբասետե քաղաքի մերձակա մայրուղում երթեւեկությունը մի քան ժամ փակվել է Նախնական տվյալներով՝ փղերին փոխադրում էր կրկեսին պատկանող բեռնատարը: Վարորդը չի տուժել: Թե ինչն է դարձել մեքենայի վթարի պատճառը, առայժմ հայտնի չէ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: