Բաժիններ՝

Ռուսական ռազմակայանի հետախույզները Հայաստանում յուրացնում են ալպինիզմի վարպետությունը

Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները «Փամբակ» լեռնային զորավարժարանում ձեռնամուխ են եղել ալպինիստական պատրաստության հատուկ դասընթացի յուրացմանը:

Ներկայում զինծառայողները կատարելագործում են ուղղաձիգ լանջերով շարժվելու տարրերը, հաղթահարում են զառիվայրերն ու վերելքները ցուցակային պիտույքներով, զենքով եւ լեռնային հատուկ հանդերձանքով: Տեղանքի ժայռոտ հատվածում եւ լեռնային մարզական համալիրում հետախույզները կսովորեն հաղթահարել արգելքները եւ կատարել ալպինիստական բարդ հնարքներ՝ անհատական ապահովական համակարգի օգտագործմամբ:

Լեռնային-ժայռոտ տեղանքում հետախույզների ուսուցման ընթացքը հսկում են անօդաչու թռչող ապարատների անձնակազմերը: «Փամբակ» զորավարժարանում լեռնային ալպինիստական ուսուցան գործնական պարապմունքներին մասնակցում են ավելի քան 300 զինծառայողներ եւ 50 միավոր արդի ռազմական տեխնիկա, այդ թվում նաեւ անօդաչու թռչող համալիրներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս