Բաժիններ՝

Նիգերիայում զինյալներն ազատ են արձակել առևանգված 110 աշակերտուհիներից 76-ին

«Բոկո հարամ» ահաբեկչական խմբավորման զինյալներն ազատ են արձակել 110 նիգերիացի աշակերտուհիներից 76-ին, որոնց առեւանգել էին փետրվարի վերջին: Այդ մասին, հայտնել է Նիգերիայի տեղեկատվության եւ մշակույթի նախարարությունը:

Գերատեսչության ղեկավար Ալհաջի Լայի Մոհամեդը հայտարարել է, որ իշխանություններին հաջողվել է դպրոցականներին առանց նախապայմանների ազատել ոչ պաշտոնական ուղիներով գործադրված ջանքերի եւ «երկրի բարեկամներից մի քանիսի» օգնության շնորհիվ:

Փետրվարի 24-ին հայտնի դարձավ, որ խմբավորման զինյալները 110 աշակերտուհիների են առեւանգել Նիգերիայի Յոբեի նահանգի դպրոցներից մեկում: Նրանց գտնելու համար Նիգերիայի ռազմաօդային ուժերը գործի են դրել լրացուցիչ ավիամիջոցներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս