 
                        Արևելյան Գութայում երրորդ հումանիտար միջանցքն է գործարկվել սիրիացիների համար
 
                                    Սիրիայի Արեւելյան Գութայի շրջանում սկսել է գործել երրորդ հումանիտար միջանցքը: Այդ մասին ասված է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի հաղորդագրության մեջ, որը տարածել է «Ռոսիա-24» հեռուստաալիքը:
Նշվում է, որ ահաբեկիչներից ազատագրված Սակբա եւ Քաֆեր-Բաթնա բնակավայրեր է հասցվել հումանիտար օգնություն, այնտեղ են վերադառնում խաղաղ բնակիչները: Մինչեւ մարտի 21-ը Արեւելյան Գութայում գործում էր երկու հումանիտար միջանցք: Դրանցից մեկն անցնում է Մուհայյամ ալ Վաֆեդին բնակավայրով, երկրորդը նախատեսված է Արբիլ, Խազե, Սակբա բնակավայրերից խաղաղ բնակչության դուրս գալու համար:
Փետրվարի վերջից դրանցով կարողացելէ զինյալների կողմից վերահսկվող տարածքներից հեռանալ ավելի քան 80 հազար մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        