Բաժիններ՝

Բժիշկներն արդյունավետ դեղ են մշակել մետաստազների դեմ

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի համալսարանի մի խումբ գիտնականներ մշակել են քաղցկեղային բջիջներ պակլիտաքսելի՝ այն պատրաստուկի տեղափոխման նոր եղանակ, որն օգտագործվում է քիմիաբուժության բնագավառում: Հետազոտության արդյունքները հրապարակված են Journal of Medicinal Chemistry հրատարակությունում:

Պատրաստուկը լրացրել են 123B9 մոլեկուլով, որը պայքարում է EphA2 ուռուցքածինի դեմ, հենց դա է նպաստում մետաստազների առաջացմանը: Դեղի հետ կապված EphA2-ը պատրաստուկը հասցնում է նոր չարորակ բջիջներ, եւ արդեն այնտեղ123B9-ը քայքայում է ուռուցքածինը: Գիտնականները պատրաստուկի նոր տարբերակն ստուգել են կաթնագեղձի քաղցկեղով մկների վրա: Կրծողների մոտ դադարել է մետաստազների աճը թոքերում, մինչդեռ այն խմբի մոտ, որին բուժել են միայն պակլիտաքսելով, փոփոխություններ չեն դիտվել:

Հետազոտողների խոսքով՝ համակցված պատրաստուկը դեռ պետք է բազմաթիվ կլինիկական փորձարկումներ անցնի, սակայն նրանց հայտնագործությունը «հուսադրում է» եւ նոր հնարավորություններ է բացում մարդու օրգանիզմում չարորակ բջիջների տարածման դեմ պայքարելու համար, հաղորդելէ ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս