Բաժիններ՝

Մարտունու շրջանային հիվանդանոցում վերելակ է տեղադրվել

2017 թվականի դեկտեմբերին Մարտունու շրջանային հիվանդանոցում տեղադրել ենք վերելակ, որն այսօրվա դրությամբ աշխատում է անխափան:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:

Նա նշել է, որ 2017 թվականին ԱՀ քաղաքաշինության նախարարությունը կրթության, մշակույթի, առողջապահության, բնակարանաշինության, ճանապարհաշինության, հասարակական օբյեկտների, փողոցների բարեկարգման և բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման, ջրամատակարարման և այլ ուղղություններով լուրջ աշխատանքներ է իրականացրել:

Մարտունու շրջանային բուժմիավորումը կառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ. այն շահագործման էր հանձնվել դեռևս 2014 թվականին: Նորակառույց բուժհաստատությունն ունի պոլիկլինիկա, ախտորոշիչ, վիրաբուժական, շտապ օգնության, թերապևտիկ բաժանմունքներ ու ծնարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս