Բաժիններ՝

Ռումինիայի նախկին նախագահը Մոլդովայի հետ միավորման օրինագիծ կներկայացնի խորհրդարանին

Ռումինիայի նախկին նախագահ Տրայան Բեսեսկուն Մոլդովայի հետ միավորման օրինագիծ է ներկայացնելու երկրի խորհրդարանին: Այդ մասին հայտնել է Deschide մոլդովական ինտերնետ-պորտալը:

«Խորհրդարանական նստաշրջանի սկզբում ես կներկայացնեմ Մոլդովայի Հանրապետության հետ միավորման նախագիծը, որը հիմնված է նաեւ ԱՄՆ-ի Սենատի թիվ 148 բանաձեւի վրա: Ընթացակարգը տեղ կունենար, եթե մոլդովացիները դա ցանկանային խորհրդարանի որոշմամբ»,-հրատարակությունը մեջբերում է Բեսեսկուի հայտարարությունը: Ռումինիայի նախկին նախագահի խոսքով, ԱՄՆ-ի Սենատի նշված բանաձեւը նախատեսում է, որ Մոլդովան Ռումինիայի հետ վերամիավորվելու իրավունք ունի 1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթներին համապատասխան:

Ընդ որում Բեսեկուն այն կարծիքին է, որ միավորումը պետք է տեղի ունենա երկու երկրների խորհրդարանների որոշմամբ: Քաղաքական գործիչը դա բացատրել է նրանով, որ, ի տարբերություն Ռումինիայի, որտեղ երկու երկրների միաձուլման օգտին հանդես է գալիս բնակչության մեծամասնությունը, Մոլդովայում, դատելով հարցումներից, քաղաքացիների մոտավորապես 80 տոկոսը բացասաբար է վերաբերվում այդ գաղափարին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս