Բաժիններ՝

Նոր Հաճնում տղամարդը մոր հասցեին հնչեցրած հայհոյանքների համար հիվանդ մորեղբորը 40 րոպե շարունակ հարվածել է ու սպանել

Դատարան է ուղարկվել Նոր Հաճնում 60-ամյա տղամարդու սպանության դեպքով հարուցված քրեական գործը:

2017թ. օգոստոսին հաղորդում էր ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունենում: Բնակարանի ննջասենյակներից մեկի անկողնում՝ անգիտակից վիճակում, հայտնաբերվել է Նոր Հաճն քաղաքի բնակիչը՝ ծնված 1957թ., ով հանդիսանում է ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ, և տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ մահացել էր:

Նախաքննության ընթացքում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, մորեղբոր և մոր հետ ժամանակավորապես բնակվելով Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, մորեղբոր կողմից մոր հասցեին հնչեցրած հայհոյանքների պատճառով, մոտեցել է ննջասենյակում անկողնու մեջ պառկած, հիվանդագին վիճակում գտնվող մորեղբորը, ապա նրան ապօրինի կյանքից զրկելու իր դիտավորությունը իրականացնելու նպատակով, ձեռքով բռնել է նրա պարանոցից, սկսել սեղմել և շուրջ 40 րոպե շարունակ բռունցքներով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա գլխի և դեմքի շրջանում պատճառել է ծանր` կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ, ինչի արդյունքում տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է:

Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս