Լավագույն միջոցները՝ մազերի աճն ապահովելու համար

Մազերի «հյուծվածությունն» ու բարակությունը խնդիրներ են, որոնք առաջանում են հորմոնալ անհավասարակշռության, սթրեսների, չհավասարակշռված սննդակարգի, սխալ սնվելու, մազերի հարդարման միջոցների հաճախակի օգտագործման հետևանքով։ Fithacker.ru-ն գրում է, որ այս խնդրի դեմ պայքարում լավագույն միջոցներ կարող են դառնալ բնական բաղադրիչները։

Ալոէ վերա և գերչակի յուղ։ Ալոէ վերան հսկայական քանակով սննդարար նյութեր է պարունակում, այդ թվում՝ ամինաթթուներ, հակաօքսիդանտներ, ֆերմենտներ, որոնք օգնում են հեռացնել գլխամաշկի մահացած բջիջները, մաքրել ֆոլիկուլները։ Գերչակի յուղը հարուստ է վիտամին E-ով և օմեգա-9 ճարպաթթուներով. այն օգնում է մաշկի վարակների դեմ պայքարում և ապահովում է մազերի սնուցումը։

Ինչպես օգտագործել

  • Քամեք ալոէ վերայի հյութը։
  • Գելին ավելացրեք երկու թեյի գդալ գերչակի յուղ։
  • Քսեք մազարմատներին, մերսեք։
  • Թողեք մի քանի ժամ, լվացեք ոչ ագրեսիվ շամպունով։

Ձու։ Ձուն մեծ քանակով սպիտակուց է պարունակում, ինչպես նաև՝ երկաթ, ֆոսֆոր, ցինկ, որոնք կարող են օգնել խթանել մազերի աճը։

Կարդացեք նաև

Ինչպես օգտագործել

  • Ձուն հարեք։
  • Ավելացրեք երկու ճաշի գդալ ձիթապտղի յուղ և մեկ ճաշի գդալ մեղր։
  • Քսեք մաշկին, թողեք 20-30 րոպե։
  • Լվացեք սառը ջրով, ապա շամպունով։

Հնդկական հաղարջ։ Հնդկական հաղարջը մեծ քանակով վիտամին C է պարունակում, ունի հակաբորբոքային հատկություն, ինչը նպաստում է գլխամաշկի առողջացմանը, ամրացնում մազերի ֆոլիկուլները, խթանում մազերի աճը։

Ինչպես օգտագործել

  • 2 թեյի գդալ հաղարջը խառնեք 2 թեյի գդալ լայմի հյութի հետ։
  • Խառնուրդը քսեք գլխամաշկին։
  • 1-2 ժամ անց լվացեք գոլ ջրով։

Շամբալա։ Այս բույսի սերմերը կարող են լավացնել մազերի աճը։ Դրանք հարուստ են ամինաթթուներով, սպիտակուցով, երկաթով, լեցիտինով, վիտամին C-ով ու կալիումով, ինչի շնորհիվ օգնում են մազերին աճել և լուծել ֆոլիկուլների հետ կապված խնդիրները։

Սոխի հյութ։ Սա մազերի աճն արագացնելու համար ամենահաճախ օգտագործվող միջոցներից է։ Սոխը հարուստ է ծծումբով, որը մազերի «կառուցման» հիմնական տարրերից է։ Այն օգնում է լավացնել մազերի աճը՝ խթանելով արյան շրջանառությունը։

Ինչպես օգտագործել

  • Մաքրեք սոխը, մանր կտրատեք։
  • Քամեք հյութը, քսեք գլխի մաշկին։
  • Թողեք 20-30 րոպե, լվացեք սառը ջրով։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս