Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանին
![](https://168.am/wp-content/uploads/2017/11/271117MichaelHaroutyunyan.jpg)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին:
Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այս բնագավառում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: