Էդվարդ Նալբանդյանը կայցելի Իսրայել
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` Իսրայելի վարչապետ և արտգործնախարար Բենիամին Նաթանյահուի հրավերով նոյեմբերի 6-7-ը պաշտոնական այց կկատարի Իսրայել։
Նախատեսված են Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Իսրայելի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ։