Երկու աֆղան զորամասի մարտական դիրքի հարակից հատվածով հատել են Հայաստանի սահմանը. ոստիկանները նրանց գտել են Օղակաձև հրապարակում
Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքով հարուցված քրեական գործը։
Ազգությամբ երկու աֆղաններին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նախնական համաձայնության գալով 2017 թվականի հուլիսի 24-ին՝ ժամը 04:00-05:00-ի սահմաններում, ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի վարչական տարածքում գտնվող ՀՀ ՊՆ զորամասի մարտական դիրքի հարակից հատվածով, առանց սահմանված փաստաթղթերի հատել են ՀՀ պահպանվող պետական սահմանն և Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Մարզից ապօրինի մուտք գործել Հայաստան, սակայն հասնելով Երասխ գյուղի Օղակաձև հրապարակ՝ հայտնաբերվել են ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից:
Նրանք կալանավորված են։