Բաժիններ՝

«Մարիա» փոթորիկն ուժեղացել է մինչև երկրորդ կատեգորիա

Ատլանտյան օվկիանոսում ձեւավորված «Մարիա» փոթորիկն ուժեղացել է մինչեւ երկրորդ կատեգորիա՝ ըստ Սաֆիր-Սիմփսոնի հինգբալանոց սանդղակի: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Ազգային օդերեւութաբանական ծառայությունը:

Նրա տվյալներով՝ «Մարիա»-ն ներկայում գտնվում է Կարիբյան ծովում ֆրանսիական Մարտինիկա կղզուց 135 կիլոմետր արեւելք ընկած շրջանում: Քամու պոռթկումները հասնում են ժամում 175 կիլոմետրի:

Մոտեցող փոթորկի պատճառով Մարտինիկայում եւ հարեւան Գվադելուպա ֆրանսիական կղզում մետիոտագնապի մակարդակը բարձրացվել է մինչեւ կարմիր աստիճան: Արդեն այժմ կղզում փակ են բոլոր դպրոցներն ու պետական հիմնարկները: Ինչպես նշվում է, «Մարիա» փոթորկի կապակցությամբ արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել ԱՄՆ-ին պատկանող Պուերտո Ռիկոյում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս