Բաժիններ՝

«Չափազանց քաղաքավարի «Մանչեսթեր Յունայթեդը» սպասեց՝ մինչև Ռունիին փոխարինեն, որպեսզի ոչնչացնի «Էվերթոնին»». Գարի Լինեկեր

«Մանչեսթեր Յունայթեդը» սեպտեմբերի 17-ին ջախջախեց «Էվերթոնին» 4:0 հաշվով: Խաղի մեծ մասը մանկունյանցիները հաղթում էին հաշվի մինիմալ տարբերությամբ, բայց ամեն ինչ փոխվեց, երբ 82-րդ րոպեին դաշտից հեռացավ «Էվերթոնի» հարձակվող Ուեյն Ռունին:

Արդեն 1 րոպե անց Հենրիխ Մխիթարյանը կրկնապատկեց հաշիվը, իսկ հետո «Մանչեսթեր Յունայթեդը» խփեց ևս 2 գնդակ: Գարի Լինեկերը ենթադրում է, որ մանկունյանցիները մրցակցին գոլ չէին խփում՝ Ռունիի նկատմամբ հարգանքի պատճառով:

«Չափազանց քաղաքավարի «Մանչեսթեր Յունայթեդը» սպասեց՝ մինչև Ռունիին փոխարինեն, որպեսզի ոչնչացնի «Էվերթոնին»»,- գրել է Լինեկերը Թվիթերում:

«Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է 2-րդ տեղը, «Էվերթոնն» իջավ մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնական:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս