Կիպրոսի իշխանությունները միլիարդավոր եվրո են ստացել ԵՄ-ի անձնագրերի վաճառքից. Guardian
Կիպրոսի Հանրապետության կառավարությունը 2013 թականից ի վեր ավելի քան 4 միլիարդ եվրոէ ստացել Եվրամիության անձնագրերի վաճառքից, այդ թվում՝ ունեւոր ռուսաստանցիներին եւ ուկրաինացիներին վաճառելուց: Այս մասին հայտնել է The Guardian թերթը։
Հրատարակության պնդմամբ՝ «հարյուրավոր մարդկանց թվում, որոնք Եվրամիության անձնագրեր են ձեռք բերել այսպես կոչված «ոսկե այցագրի» վիճելի սխեմաներով, եղել են «միլիարդներ ունեցող ռուսաստանցի օլիգարխներ եւ ուկրաինական ընտրախավի ներկայացուցիչներ, որոնք մեղադրվում են կոռուպցիայի մեջ»: Ամբողջ Եվրոպայում ապրելու եւ աշխատելու իրավունքը նրանց տրամադրվել է «դրամական ներդրումների փոխարեն»:
Թերթը նշում է, որ «ավելի քան 400 անձնագիր, ինչպես ենթադրվում է, այդ սխեմայով տրվել էմիայն անցյալ տարի», հաղորդել է ՏԱՍՍ-ը: