5 պատճառ, թե ինչո՞ւ անհավատարիմ ամուսինների մեծամասնությունը չի բաժանվում կնոջից

Մեր օրերում ամուսնությունը պահպանելը բարդ խնդիր է: Ըստ վիճակագրական տվյալների` հասարակության բջիջները 3 անգամ ավելի հաճախ են քանդվում, բայց անգամ փրկված ընտանիքներում ամեն ինչ այդքան էլ հարթ չէ: Մարդիկ դավաճանում են միմյանց: Իսկ նրանց կեսը, ովքեր չեն դավաճանում, կուզենային դա անել, եթե վստահ լինեին, որ այդ մասին ոչ ոք չի իմանա: Այդ դեպքում ինչո՞ւ այն տղամարդիկ, ովքեր դավաճանում են իրենց կանանց, հազվադեպ են հեռանում նրանցից՝ իրենց օրինական կանանցից:

Տղամարդն իր հարմարավետությունն ամենից բարձր է գնահատում:

Ոչ ոք տղամարդուն չի ճանաչում այնպես, ինչպես իր կինը: Վերջինս նրան հնարավորություն է տալիս լինել այնպիսին, ինչպիսին կա: Դա նրան հարմարավետության զգացողություն է տալիս: Պետք չի նրանից սարքել այն, ինչ նա իրականում չկա: «Ինչո՞ւ ես պետք է հեռանամ իմ կնոջից,- ինքն իրեն հարցնում է տղամարդը,- ես տուն եմ գալիս, կինս ու երեխաներս սպասում են տանը. ամեն ինչ կատարյալ է»:  Հարմարավետ կենցաղ, տուն, երեխաներ. տղամարդն ամեն ինչ ունի: Իսկ եթե նորություն է պետք, վազում է սիրուհու մոտ: Դա նրան ձեռնտոօ է, և ոչինչ փոխել նա չի էլ պատրաստվում:

Նա այլ տեղ է «հանգիստ» փնտրում ընտանեկան կյանքից:

Կարդացեք նաև

Եթե տղամարդը մտադիր չէ թողնել ընտանիքը, նա կանոնավոր կերպով այլ կնոջ հետ կապ չի ունենա: Նա սիրային ինտրիգին վերաբերվում է՝ որպես մի բանի, որը լուրջ հետևանքներ չի ունենա: Անհավատարիմ տղամարդիկ սրան «հանգիստ ամուսնությունից» անունն են տալիս: Տղամարդը նորություն է տենչում և գտնում է դեղամիջոց ձանձրույթից` նոր ընկերուհի: Նրա հետ ինքը կարող է իրեն ավելի երիտասարդ և ցանկալի տղամարդ զգալ: Իհարկե, դա նրան ոչ մի կերպ չի արդարացնում:

Ամուսնալուծությունը ցավալի բան է:

Իսկապես, ամուսնալուծությունը ցավալի է, թանկ, և զգայական մակարդակում` քայքայիչ: Ոչ ոք չի վիճում: Բաժանման դեպքում, ի թիվս այլ հարցերի, վեր կհանվեն ունեցվածքի բաժանման և երեխաների խնդիրները: «Ինչո՞ւ ես և իմ ընտանիքը պետք է վերապրենք այդ գործընթացը»,- խոստովանում են տղամարդիկ: Հարմարավետությունն ու այն լավագույնը, որ նրանք ստանում են մի քանի հարաբերություններից, նրանց ստիպում են մնալ ընտանիքում և ոչինչ չփոխել:

Նրանք նախկինի պես սիրում են իրենց կանանց:

Դա կարող է անհավանական թվալ, բայց դա այդպես է: «Մի կողմից՝ սերն ու անհավատարմությունը չեն կարող կողք կողքի գոյություն ունենալ, սակայն մյուս կողմից՝ դուք հավանաբար ցավեցրել եք մեկին, ում սիրում եք»,- պնդում է մի անհավատարիմ տղամարդ:

Ամեն ինչ երեխաների համար:

Անհավատարիմ տղամարդիկ մնում են իրենց կանանց հետ, որպեսզի իրենց երեխաները կարողանան «ավանդական» ընտանիք ունենալ: Իրականում կարելի է լավ հայր լինել նաև ամուսնալուծությունից հետո: Սա ամենատարածված խուսափողական արդարացումն է, որով ուժեղ սեռի ներկայացուցիչները կերակրում են իրենց սիրուհիներին: Ընդ որում, խոստանում են բաժանվել, երբ երեխաները մեծանան, դպրոցն ավարտեն, ամուսնանան: Այս իրավիճակը ձգվում է տարիներով: Դավաճանող տղամարդկանց մեծ մասն ապրում է հորինված աշխարհում, ուր նրանց վարքագիծը լիովին արդարացված է:

«Ես չեմ անում այնպիսի բան, ինչ իմ ընկերները չեն անում: Դա տղամարդու բնական պահանջմունք է»,- արդարանում են նրանք: Սա է ամբողջ խնդիրը: Հարաբերություններում անհավատարմությունից խուսափելու համար պետք է անկեղծորեն խոսել միմյանց հետ, քննարկել բոլոր խնդիրները: Այդ դեպքում միայն կարող եք երջանիկ լինելու հնարավորություն ունենալ:

Նյութը հրապարակման պատրաստեց Ս. Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս