 
                        Վիթխարի որորը ներխուժել է եղանակի կանխատեսման ուղիղ եթեր
 
                                    Կանադայի հեռուստատեսության եղանակի կանխատեսման թողարկման ժամանակ վիթխարի որոր է հայտնվել կադրում, ինչը շփոթմունքի մեջ է գցել հաղորդավար Սառա Ջին Սթիվենսին: Այս մասին հայտնել է HuffPost հրատարակությունը:
Միջադեպը տեղի էունեցել Breakfast Television ալիքի եթերում, որը գտնվում է Վանկուվերում: Օդերեւութաբանական թողարկումն ուղիղ եթեր է հեռարձակվել փողոցից, եւ խցիկին է մոտեցել որորը:Սթիվենսը փորձել է շարունակել եթերը, բայց չի կարողացել զսպել ծիծաղը: «Սա այնպես է ուշադրությունը շեղում»,- ասել է նա:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        