Այս խառնուրդը քսեք դեմքին՝ աչքերի տակ առաջացած սև շրջանակներից ու պարկերից ազատվելու համար
Fithacker.ru-ն գրում է, որ աչքերի տակ սև շրջանակներն ու պարկերն առաջանում են տարբեր պատճառներով՝ քնի պակաս, հոգնածություն, աչքերի լարվածություն, ալերգիա և այլն։ Որոշ դեպքերում խնդրի առաջացումը կարող է կապված լինել նաև գենետիկայի հետ։
Ինչ անել
- Շտկեք սննդակարգը։ Կան որոշ վկայություններ, որ աչքերի տակ սև շրջանակների առաջացումը պայմանավորված է երկաթի անբավարար քանակով։ Սննդակարգ ներառեք սննդամթերք, որը մեծ քանակով երկաթ է պարունակում, այդ թվում՝ սպանախ և բրոկոլի։
- Փորձեք այս բնական միջոցը։ Բաղադրիչներ
- 1 ճաշի գդալ մեղր
- 1 թեյի գդալ թարմ վարունգի հյութ
- 1 թեյի գդալ թարմ մանրացրած կարտոֆիլ։
Պատրաստման եղանակը
- Խառնեք բոլոր բաղադրիչները՝ պաստա ստանալու համար։
- Մաքրեք մաշկը, քսեք այն դեմքին և թողեք 20 րոպե։
- Լվացեք սառը ջրով, խոնավեցնող կրեմ քսեք։
Այս բնական միջոցը մաշկը կհագեցնի հակաօքսիդանտներով, և արդեն մի քանի անգամ օգտագործելուց հետո կարող եք զգալ տարբերությունը։ Խորհուրդ է տրվում այն օգտագործել շաբաթվա ընթացքում 3 անգամ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը