Բաժիններ՝

Վենեսուելայում ընտրությունների օրվա ցույցերի ընթացքում սպանվել են 11 մարդ

Սահմանադրական ասամբլեայի ընտրության օրվա ցույցերի ընթացքում սպանվել են 11 և գրեթե 100 մարդ ձերբակալվել են: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Բռնության զոհերից մեկը Ազգային գվարդիայի ծառայող է, և առնվազն երեքը՝ դեռահասներ:

Մայիսին նախագահ Նիկոլաս Մադուրոյի կայացրած որոշումը Սահմանադրական ասամբլեայի գումարման մասին, ընդ որում առանց նախնական հանրաքվեի անցկացման, հանգեցրել Է երկրու իրադրության սրմանը, որն արդեն մեկ ամիս Է լարված է խոշոր հակակառավարական ելույթների պատճառով: Ընդդիմության կողմից կազմակերպվող բողոքի ակցիաների ընթացքում արդեն զոհվել են ավելի քան 110 մարդ, հազարավորները տուժել են: Իշխանությունները ձերբակալել են ցույցերի շուրջ 4.9 հազար մասնակիցների, որոնցից գրեթե 1.4 հազարը մինչ օրս մնում են կալանքի տակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս