Թիլերսոնը հերքել է իր վաղաժամ հրաժարականի մասին լուրերը
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, մեկնաբանելով իր հնարավոր հրաժարականի մասին լուրերը, նշել է, որ «ոչ մի տեղ չի պատրաստվում գնալ» և կշարունակի գլխավորել Պետդեպն այնքան ժամանակ, քանի դեռ դա իրեն նախագահը թույլ կտա»: Այս մասին տեղեկացնում է rbc.ru-ն:
Թիլերսոնը Կատարի ԱԳ նախարար Մուհամմեդ բեն Աբդել Ռահման ալ-Թանիի հետ հանդիպումից առաջ լրագրողներին հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնից և կզբաղեցնի այն «այնքան ժամանակ, քանի դեռ դա իրեն նախագահը թույլ կտա»:
Այն մասին, որ Թիլերսոնը կարող է լքել իր պաշտոնը, հուլիսի 25-ին հայտնել էր CNN հեռուստաալիքը: Ամերիկյան հեռուստաալիքի աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ պետքարտուղարը հեռանալու էր նախագահ Թրամփի հետ ունեցած շարունակվող տարակարծությունների պատճառով: