Բաժիններ՝

ԱՄՆ-ի սենատորները համաձայնության են հասել ՌԴ-ի, Իրանի և ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների օրինագծի շուրջը

Ռուսաստանի, Իրանի եւ ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների խստացում ենթադրող օրինագիծը կարող է ընթացիկ շաբաթում ներկայացվել ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի քվեարկությանը եւ հաստատվել: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, հայտարարել է Սենատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Բոբ Քոռները։

Ինչպես ճշտել է նա, օրենսդիրները համաձայնության են հասել ըստ փաստաղթի էության, ինչը թույլ է տալիս ձեռնամուխ լինել դրա հաստատման հաջորդ փուլին: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հուլիսի 25-ին հավանություն է տվել օրինագծին, որը նախատեսում է ամերիկյան միակողմանի պատժամիջոցների խստացում Ռուսաստանի, Իրանի եւ ԿԺԴՀ-ի նկատմամբ:

Այժմ սույն փաստաթուղթը պետք է քննարվի Սենատի կողմից, սպասվում է, որ Կոնգրեսի վերին պալատը նույնպես կընդունի այս օրինագիծը, որը Կապիտոլիումի բլրին լայն հավանության է արժանանում ինչպես ընդդիմադիր Դեմոկրատական, այնպես էլ կառավարող Հանրապետական կուսակցության կողմից: Այնուհետեւ փաստաթութը, որն ստացել է «Օրենք պատժամիջոցներով Ամերիկայի հակառակորդների հակազդման մասին» անվանումը, կդրվի նախագահի սեղանին, հաղորդել էՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս