Բաժիններ՝

5 ամսում պետբյուջեի եկամուտների տարեկան ծրագրային ցուցանիշը կատարվել է 36.4, իսկ ծախսերինը` 35.4 տոկոսով

ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2017 թվականի հունվար-մայիսին կազմել են 480.5 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 520.6 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 79.9 տոկոսով և 74.3 տոկոսով ապահովել են ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրի կատարումը: Հարկ է նշել, որ ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական և ժամանակին կատարումը:

ՀՀ ֆինանսների նախարարության հունվար-մայիսի ՀՀ պետական բյուջեի հաշվետվության համաձայն, ելնելով օրենսդրության պահանջներից՝ պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային և փաստացի ցուցանիշներում ներառվել են նաև ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաև առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Մասնավորապես` արտաբյուջետային եկամուտները կազմել են շուրջ 11.6 մլրդ դրամ կամ առաջին կիսամյակում ծրագրված մուտքերի 45.4 տոկոսը, իսկ ծախսերը` 10.7 մլրդ դրամ կամ կիսամյակային ծրագրի 37.3 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 36.4 տոկոսով, ծախսերի գծով` 35.4 տոկոսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս