Էդվարդ Նալբանդյանը կայցելի Մինսկ
Հուլիսի 17-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Մինսկ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: