Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով հետախուզվող է տեղափոխվել Հայաստան
Հուլիսի 15-ին, ժամը 3.30-ին, ոստիկանության քրեական հետախուզտանության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1962 թ. ծնված Լևոն Բ.-ն, որը 2014թ. փետրվարի 18-ից հետախուզվում էր ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով: