Ֆելիքս Ցոլակյանը կարող է դառնալ նախագահի ներկայացուցիչը. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախկին մարզպետ, Շիրակի մարզից պատգամավոր ընտրված Ֆելիքս Ցոլակյանը Գյումրիում մեծ գրասենյակ է բացում, որտեղ այս օրերին վերանորոգման աշխատանքներ են ընթանում:
Տեղեկություններ կային, որ Ցոլակյանը ժամանակավոր է ԱԺ-ում, և Սերժ Սարգսյանի լիազորությունների ավարտին՝ 2018-ին, նոր հաստիք է ստեղծվելու՝ նախագահի ներկայացուցիչ հանրապետության չորս հատվածներում, և Ցոլակյանը կարող է դառնալ նախագահի ներկայացուցիչը Հայաստանի հյուսիսային շրջաններում»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։