ԵԱՀԿ ԽՎ-ն հորդորել է Մինսկի խմբի համանախագահներին կրկնապատկել ԼՂ հակամարտության կարգավորման ջանքերը
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը խորապես ափսոսում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում բացակայում է առաջընթացը: Այս մասին ասվում է ԵԱՀԿ ԽՎ 26-րդ նստաշրջանի արդյունքներով ընդունված Մինսկի հռչակագրում:
Խորհրդարանական վեհաժողովը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերի առնչությամբ: Փաստաթղթում կոչ է արվել կողմերին առանց հետագա հապաղման առարկայական բանակցություններ սկսել հակամարտությանը հնարավորինս շուտ կայուն լուծում գտնելու համար:
ԵԱՀԿ ԽՎ-ն հորդորել է նաև Մինսկի խմբի համանախագահներին այս ուղղությամբ կրկնապատկել ջանքերը: