«Տեր Կյուրեղ քահանա Տալյան. Սոդոմ-Գոմորը Հայաստանում դեսպանատուն չպետք է ունենա». «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Մայիսի 17-ին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը իր դրոշի փոխարեն բարձրացրել էր ԼԳԲՏ հանրության դրոշը։ Դեսպանատան կողմից արված այդ քայլը մեծ վրդովմունք և զայրույթ էր առաջացրել հայաստանյան հանրության մեջ։
Դեսպանատան քայլը դատապարտող «Հանուն օրենքի» հասարակական շարժումը երեկ բողոքի ակցիա էր կազմակերպել Բրիտանիայի դեսպանատան դիմաց, որին ներկա էին նաև Տեր Կյուրեղ քահանա Տալյանը և հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը։
«Սոդոմ-Գոմորը Հայաստանում դեսպանատուն չպետք է ունենա»,- ասել է Տեր Կյուրեղ քահանա Տալյանը»: