Բաժիններ՝

«ԵՄ-­ն Լոնդոնի հետ հարաբերությունները չի քննարկի նախքան Brexit-­ի շուրջ որոշման ընդունումը». Տուսկ

ԵՄ-ն Մեծ Բրիտանիայի հետ ապագա հարաբերությունները չի քննարկի նախքան հանրակցությունից դուրս գալու պայմանների վերաբերյալ որոշման ընդունումը: Այդ մասիԵվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հայտարարել է ԵՄ-­ի ղեկավարներին ուղղված նամակում՝ հրավիրելով Brexit-­ին նվիրված գագաթնաժողովին, որը Բրյուսելում տեղի է ունենալու ապրիլի 29-­ին: Մեծ Բրիտանիան այդ հանդիպմանը չի հրավիրված, քանի որ ԵՄ­-ում մնացած երկրների ղեկավարների բանավեճը նվիրված է լինելու Լոնդոնի հետ առաջիկա բանակցություններում ընդհանուր բանակցային դիրքորոշման մշակմանը:

«Նախքան մեր ապագան քննարկելը, մենք պետք է կարգավորենք անցյալի հարցերը»,­-հայտարարել է Տուսկը:­Մեզ անհրաժեշտ է փուլային մոտեցում, ինչը նշանակում է, որ մենք Մեծ Բրիտանիայի հետ մեր ապագա հարաբերությունները չենք քննարկի, քանի դեռ զգալի առաջընթացի չենք հասել գլխավոր հարցերի շուրջ, որոնք կապված են ԵՄ-­ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կարգի հետ: Դա միակ հնարավոր մոտեցումն է՝ հաշվի առնելով ժամանակի սահմանափակումները»,­-ասել է Տուսկը:

Եվրախորհրդի ղեկավարը վերստին կրկնել է Brexit­-ի նկատմամբ ԵՄ­-ի երեք հանգուցային դիրքորոշումները: Նախ, Բրյուսելը ձգտելու է հասնել Մեծ Բրիտանիայում ապրող ու աշխատող ԵՄ-­ի քաղաքացիների եւ նրանց ընտանիքների անդամների համար լիակատար սոցիալական երաշխիքների ապահովման: Երկրորդ, Բրյուսելը ձգտելու է հասնել Լոնդոնի կողմից իր բոլոր ֆինանսական պարտավորությունների կատարմանը, որոնք ընդունվել են Եվրամիության կազմում: Երրորդ կետը կդառնա Իռլանդիայի եւ թագավորության կազմի մեջ մտնող Հյուսիսային Իռլանդիայի միջեւ սահմանի հայտնվելու անթույլատրելիությունը:

«Նախ պետք է առաջընթաց ձեռք բերվի մարդկանց, փողերի եւ Իռլանդիայի վերաբերյալ: Այնուհետեւ, հենց որ Եվրոպական խորհուրդը (ԵՄ-­ի գագաթնաժողով) որոշի, որ զգալի առաջընթաց է ձեռք բերված այդ բոլոր հարցերի շուրջ, մենք նախապատրաստական բանակցություններ կսկսենք Մեծ Բրիտանիայի հետ մեր ապագա հարաբերությունների շուրջ»,­-հայտարարել է Տուսկը:

Ապրիլի 29­-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովը պետք է հաստատի ԵՄ­-ի բանակցային դիրքորոշման հիմնական դրույթները: Լիսաբոնի պայմանագրի համաձայն, հանրակցության կազմից երկրի դուրս գալու շուրջ բանակցություններին երկու տարի է հատկացվում՝ սկսած դուրս գալու մասին պաշտոնական ծանուցում տալու պահից: Այդ ծանուցումը Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը Եվրոպական
խորհրդին հանձնել է մարտի 29-­ին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս