 
                        Թրամփը 1 մլրդ դոլար է ակնկալում ստանալ Հարավային Կորեայից THAAD համակարգի համար
 
                                    ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե ցանկանում է, որ Հարավային Կորեան մեկ միլիարդ դոլար վճարի THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգի համար: Նա նաեւ նշել է, որ նաեւ ցանկանում է վերանայել կամ ազատվել Սեուլի հետ «սարսափելի» առեւտրական համաձայնագրից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Մինչդեռ, ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հենց ԱՄՆ-ը պետք է հոգա THAAD հակահրթիռային համակարգի ծախսերը: Հարավային Կորեան չի փոխել իր «հիմնական դիրքորոշումը». երկրի կառավարությունը միայն տարածք է տրամադրում ԱՄՆ-ին համակարգի տեղակայման համար, իսկ ԱՄՆ-ը պաստախանատվություն է կրում տեղակայման ու կառավարման համար, ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ-ի Խաղաղօվկիանսյան հրամանատարության հրամանատար ծովակալ Հարի Հարիսը հայտարարել է, որ Հարավային Կորեայում ամերիկյան THAAD հակահրիռային պաշտպանության համակարգը կտեղակայվի մոտ օրերս:
Բալիստիկ հրթիռների կալանման ամերիկյան նորագույն THAAD համակարգի սարքավորումն ապրիլի 26-ի առավոտյան Հարավային Կորեայումհասցրել են համակարգի տեղակայման վայր, ինչի մասին ավելի վաղ հայտնել է Ռյոնհապ գործակալությունը: Սպասվում է, որ մայիսին համակարգի տեղակայումը պետք է ավարտված լինի:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        