Բանանով դիետիկ պաղպաղակ բոլոր նրանց համար, ովքեր հետևում են կազմվածքին
Fithacker.ru-ն ներկայացրել է պաղպաղակի բաղադրատոմս, որն իդեալական լուծում է բոլոր նրանց համար, ովքեր հետևում են իրենց կազմվածքին։
Բաղադրիչներ
• 1 բանան
• 100 գրամ յուղազրկված յոգուրտ
• դարչին
• քաղցրացնող միջոց՝ ըստ ցանկության։
Պատրաստման եղանակը։ Մանր կտրատեք բանանը և մի քանի ժամով դրեք սառցարանը։ Սառած բանանը լցրեք բլենդերի մեջ, ավելացրեք դարչինն ու յոգուրտը։ Լավ խառնեք։ Կստանաք մի փոքր հալած պաղպաղակի նման զանգված։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը