Բաժիններ՝

Իվանկա Թրամփը հերքել է Սիրիային հարվածելու հոր որոշման վրա իր ազգեցության մասին լուրերը

ԱՄՆ-­ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, հայտարարել է, որ չի ազդել Սիրիայի «Շայրաթ» ավիաբազային հրթիռահարված հասցնելու իր հոր որոշման վրա: Այս մասին, ինչպես հայտնել է ABC News հեռուստաալիքը, նա պատմել էԳերմանիա կատարած՝ իր այցի ընթացքում։

«Դա ոչ կոռեկտ մեկնաբանություն է,­ հայտարարել է Իվանկան, որն ԱՄՆ­-ի նախագահի խորհրդականն է:­ Պետության ղեկավարը չի կարող որոշումներ ընդունել՝ հիմնվելով զուտ հույզերի վրա»:

Նա պարզաբանել է, որ հայրը համաձայն է եղել իր տեսակետին, սակայն «հատուցման» հարված հասցնելու հրամանը տրվել է կառավարությունում ամենաբարձր մակարդակով կայացած կոնսուլտացիաներից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս