![](/banners/BeFunky-design.jpg)
Աղվան Հովսեփյանը՝ Ջրառատում տեղի ունեցած զինված միջադեպի մասին
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/2B4F83DD-59DD-46F8-B6B4-2E09F3D463A1_cx0_cy6_cw0_w987_r1_s_r1.jpg)
ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում տեղի ունեցած զինված միջադեպի գործի հետ կապված օրինականությունը կպահպանվի բարձր մակարդակով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը: «Կայացված բոլոր որոշումները կլինեն օրինական եւ հիմնավորված: Մոտ օրերս դուք կտեսնեք»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ մարտի 14-ին ՀՀ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում ժամը 13։30-14:00-ի սահմաններում գյուղապետարանի մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք հրազենի, դանակի ու երկաթյա ձողերի կիրառմամբ, ինչի հետևանքով գյուղի բնակիչ հանդիսացող ՕՐՕ դաշինքի երեք համակիր տեղափոխվել են Երևանի Էրեբունի բժշկական կենտրոն, մեկ հոգի՝ Վաղարշապատի հիվանդանոց: