Բաժիններ՝

ԼԺՀ­-ն ԵԱՀԿ-­ին է հանձնել զոհված դիտորդի մարմինը

Ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչները ԵԱՀԿ-­ի՝ Կիեւի վերահսկողության տակ գտնվող տարածքում աշխատող Հատուկ մոնիթորինգային առաքելության (ՀՄԱ) աշխատակիցներին են հանձնել պայթյունի հետեւանքով զոհված դիտորդի մարմինը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Լուգանսկինֆորմկենտրոն» գործակալությանը հայտնել է Մինսկի բանակցություններում ԼԺՀ­-ի լիազոր ներկայացուցիչ Վլադիսլավ Դայնեգոն:

«ԵԱՀԿ-­ի դիտորդի մարմինը հանձնվել է ուկրաինական կողմին»,­-ասել է նա:
Ապրիլի 23-­ին ԼԺՀ­-ի Սլավյանոսերբսկի շրջանի Պրիշիբ գյուղի շրջանում ՀՄԱ­-ի դիտորդների ավտոմեքենան պայթել է հակատանկային ականից, ինչի հետեւանքով զոհվել է առաքելության ներկայացուցիչներից մեկը, եւս երկուսը վերքեր են ստացել:

ԼԺՀ-­ի պետանվտանգության նախարարությունում հայտարարել են, որ Պրիշիբի շրջանում «գործում էր ուկրաինական դիվերսիոն­հետախուզական խումբ»,-հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930